Ժողովրդաիշխանությունը կապիտալիստական Հայաստանում

Ժողովրդաիշխանությունը կապիտալիստական հասարակարգում՝ պատրանք և աչքակապոց է։ Այդ հասկացությունը օգտագործվում է ժողովրդին խաբելու և ցնորական վիճակում պահելու համար։ Իրականում, ժամանակակից կապիտալիստական աշխարհում գործում է անդրազգային ֆինանսա-տնտեսական կորպորացիաների և նրանցից կերակրվող քաղաքական էլիտարների դիկտատուրան, որի խառնարանում է հայտնվել փոքրիկ Հայաստանը։ Ինչպե՞ս կարող է ՀՀ ժողովրդաիշխանություն կայանալ, եթե բացակայում է այդ իշխանության տնտեսական բազիսը, եթե ժողովրդի գերակշռող մասը զրկված է սեփականությունից և աշխատանքի իրավունքից, չափավոր եկամուտ ստանալու և իրեն ազատ զգալու հնարավորությունից։

Ժողովրդաիշխանությունը հնարավոր չէ առանց նրա տնտեսական բազիսի՝ հանրային(համաժողովրդական) ծանրակշիռ սեփականության։ Ովքեր սա չեն հասկանում և փորձում են փթած սայլի կազմաքանդման և վերանորոգման միջոցով ժողովրդաիշխանություն հաստատել՝ դատապարտված են անհաջողության և պարտության։

Leave a comment

Your email address will not be published.


*