Արգենտինահայ Մշակութային Միության հայտարարությունը

ԱՄՈԹ

Այո՛։

Ամոթ` այն, ինչ մենք զգում ենք մեր եղբայր պաղեստինցի ժողովրդի առջև, որ սիոնիստ զավթիչի կողմից իրականացվող սիստեմատիկ ցեղասպանության ծրագրի զոհ է:

Ամոթ՝  մեր արաբ եղբայրների, Սիրիայի և Լիբանանի ժողովուրդների առջև, որոնց մինչև այսօր ռմբակոծում և հարձակվում են Իսրայելից:

Ամոթ՝ մեր իրանցի եղբայրների առաջ, որոնք Հայաստանի ամենածանր պահին` 90-ականների սկզբին` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակված, առանց էլեկտրականության, առանց նավթի, առանց գազի, բացեցին իրենց սիրտը և թույլ չտվեցին, որ իրենց հայ եղբայրները սովից ու ցրտից մեռնեն։

Ամոթ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ, քանի որ այսօր նրանց ներկայացնելու հավակնություն ունեցող պետությունը հարաբերություններ է հաստատում ցեղասպան պետության հետ:

Ամոթ, ահա թե ինչ պետք է զգա Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր ժողովրդի աչքերին նայելիս՝ Ադրբեջանի գլխավոր ռազմական դաշնակցի տարածքում դեսպանատուն բացելով:

Որպես Արգենտինահայ համայնքի կազմակերպություն, գիտենք Թեոդոր Հերցլի սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի հետ բարեկամական հարաբերությունների մասին, որի արդյունքում Եվրոպայում լվացվեց արյունարբու սուլթանի դեմքը, մինչ նա կոտորում էր հարյուր հազարավոր հայերի: Մենք գիտենք նաև սիոնիզմի սերտ հարաբերությունները երիտթուրքերի և նրանց պանթուրքիստական ծրագրի մասին, որը ներառում էր հայերի, ասորիների և պոնտացի հույների ցեղասպանությունը: Հարաբերություն, որը շարունակվում է մինչ այժմ, քանի որ Իսրայելի խորհրդարանը դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հավատարիմ և հետևողական մնալով ժողովուրդների միջեւ խաղաղության և բարեկամության սկզբունքներին, վերահաստատում ենք մեր անխորտակելի կապերը հրեա ժողովրդի և Իսրայելի ժողովրդի այն հատվածների հետ, որոնք պայքարում են շահագործման և ճնշման դեմ և համերաշխ են արդար պաղեստինյան հարցի հետ:

Մենք մերժում ենք Իսրայելում իր դեսպանատունը բացելու ՀՀ կառավարության որոշումը և պահանջում անհապաղ փակել այն մինչև սիոնիստական պետությունը դադարեցնի իր ագրեսիան պաղեստինցիների դեմ, դուրս գա գրավյալ տարածքներից, քանդի ամոթի պատը, ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, ճանաչի

Պաղեստինյան պետությունը և ներողություն խնդրի պատճառված վնասների համար։

Արժանթինահայ Մշակութային Միություն – ԱՄՄ Երիտասարդություն Բուենոս Այրես, 18 սեպտեմբեր 2020

Leave a comment

Your email address will not be published.


*