Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Ավելի քան քառասուն կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդդեմ ամերիկյան զինված ուժերի կողմից կենսաբանական զենքի մշակման ու բաշխման եւ ընդդեմ Ադրբեջանում ռազմական կենսաբանական լաբորատորիաների: Տեղեկատվական արշավի նախաձեռնողները նշում են, որ աշխարհում արդեն ստեղծվել են պաշտպանության երրորդ մակարդակի 1495 լաբորատորիաներ: Վաշինգտոնն այդպես էլ չի ստորագրել Կենսաբանական զենքի զարգացումը եւ տարածումը արգելելու մասին կոնվենցիայի արձանագրությունը, որը նրան հնարավորություն է տալիս հավաքել ամենավտանգավոր հիվանդությունների տեղական հավաքածուները՝ դրանք մոդիֆիկացնելով բնակչության եւ գյուղատնտեսության դեմ օգտագործելու համար: Ստորագրողները նշում են նման լաբորատորիաների առկայությունը, այդ թվում` Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի սանձազերծած զինված հակամարտության ընթացքում այդպիսի օբյեկտները սպառնալիք են ներկայացնում Աշխարհի ժողովուրդների համար՝ անկախ նրանից դրանք կգործարկվեն Ադրբեջանի իշխանությունների կողմից, թե կվնասվեն ռազմական գործողությունների ընթացքում: Մենք միանում ենք կենսաբանական զենքի մշակումն ու տարածումը արգելելու, ԱՄՆ բոլոր ռազմական կենսաբանական լաբորատորիաները աշխարհի բոլոր երկրներում, ներառյալ Ադրբեջանում, անհապաղ վերացնելու պահանջին։

Leave a comment

Your email address will not be published.


*