Հայաստանի Կոմունիստական կուսակցության ուղերձը

Սիրելի հայրենակիցներ և համասփյուռ հայություն՝ մենք ևս մեկ անգամ ականատես եղանք, թե ինչպես մեր քաջարի մարտիկների անձնազոհության ու Ռուսաստանի միջնորդությամբ, հնարավոր եղավ փրկել Արցախի մի մասը վերջնական կործանումից։ Հիմա Արցախում կանգնած են ռուսական խաղաղապահ զորքերը, որին միշտ կողմնակից է եղել Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը։ Խաղաղապահների մուտքով հնարավոր եղավ փրկել Արցախի մի մասը շրջափակումից և հետագա հայաթափումից, նոր ցեղասպանությունից։ Ռուս խաղաղապահների մուտքով կոտրվեցին Թուրքիայի նկրտումների մեծ մասը և կասեցվեց ավելի մեծ արյունահեղություն։ Ստեղծված իրավիճակում հարկավոր է դրսևորել շրջահայացություն և ողջախոհություն, կարիք չկա անհարկի մեղադրել մեր դաշնակցին։ Մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում ընկած մեր հերոսների առջև, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված հայորդիների ընտանիքներին ու հարազատներին, վիրավորներին ու մարտական գործողությունների բոլոր մասնակիցներին, մեր շնորհակալության խոսքն ենք հղում Ռուսաստանի Դաշնությանը։ Ինչպես նաև կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին, առաջիկայում կայանալիք բանակցությունների ժամանակ, էլ ավելի հաշվի առնել հայ ժողովրդի կենսական շահերը, որոնք խաթարվել են իշխանությունների սխալ քաղաքականության հետևանքով։ Ընդունված հայտարարության մեջ կան կետեր, որոնք կարիք ունեն վերաձևակերպման, հայ հասարակության շրջանում հետագա տարըմբռնումներից և հակառուսական տրամադրություններից խուսափելու համար։ Իսկ հայ ժողովրդին անդունդի եզրին հասցրած իշխանությունները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակն էլ ավելի չխորացնելու համար։

Leave a comment

Your email address will not be published.


*