ՀՍՍՀ 100

Խորհրդային Հայաստանը մեր ժողովրդի բազմադարյան պատմության գլխավոր նվաճումն է, Երևանը՝ նրա բոլոր հաղթանակների պսակը, և թող այդ մեծագործությունների տարեդարձը՝ նոյեմբերի 29ը, մեր մեջ վառ պահի մեր ժողովրդին իր երջանիկ ժամանակները վերադարձնելու պայքարի կիրքը․․․ Անկախությունը, որ ամեն մի ժողովրդի և ամեն մի ազնիվ մարդու սուրբ երազանքն է, մեր ժողովրդին փաստորեն ներկայացավ որպես չարիք, և դա սուտ ու սխալ գաղափար որդեգրած մեր թվացյալ անկախության ժամանակաշրջանի բոլոր իշխանավորների արկածախնդրական քաղաքականության պատճառով։ Լինել անկախ՝ նշանակում է լինել անվտանգ և ապահով, ունենալ բարեկեցիկ կյանք և զարգացման լայն հնարավորություններ։ Այդ ամենը ունեինք, երբ ինչպես թվում է ոմանց, անկախ չէինք, և կորցրեցինք այդ ամենը, երբ դարձյալ, ինչպես թվում է ոմանց, անկախացանք։ Քաղաքական ուժերը եկան ու գնացին, և բոլորն էլ հուսախաբ արեցին մեր ժողովրդին, իսկ Հայկոմկուսը, ինչպես երեկ, այնպես էլ հիմա կանգնած է մեր երկրի ու մեր ժողովրդի թիկունքին։ Մենք բոլորս միասին կպայքարենք, որպեսզի ետ վերադարձնենք կորցրածը՝ անվճար կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ապահովությունն ու հավասարությունը, մեր հայրենիքը։ Մենք պիտի վերացնենք մարդու կողմից մարդու շահագործումը և մեր բոլորիս ջանքերով, կրկին պիտի բարձր հնչի պատմական հիմնը՝<< Սովետական ազատ աշխարհ Հայաստան․․․>>

ՀԿԿ Կենտկոմ

Leave a comment

Your email address will not be published.


*