Եվրոպական Միությունը Հայաստանում զարգացնում է կոռուպցիան

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ

Խորհրդային Միության կազմից Հայաստանի դուրս գալու և Հայաստանի՝ Եվրոպական Միության կազմի մեջ մտնելու քաղաքականության գործընթացից անցել է արդեն 30 տարի։ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների բնույթը պարզ է, Երեւանը արեւմտամետ քաղաքականություն է վարում դրա համար Արեւմուտքը վարկեր է տրամադրում Երեւանին։ Բացի այդ, Արևմուտքը՝ ի դեմս ԵՄ ինստիտուտների, հայ ժողովրդին սովորեցնում է, թե ինչպես պետք է ճիշտ ապրել։ Դրա համար ԵՄ-ն սկսում է բացահայտորեն միջամտել երկրի ներքին գործերին, սկսում է բարեփոխումներ իրականացնել, օրենքներ ու սահմանադրություն գրել, որով պետք է ապրի Հայաստանը, ԵՄ-ն սկսում է խորհուրդներ տալ, հասարակական կարծիք ձևավորել, պետական կադրեր պատրաստել ու վերապատրաստել՝ սկսած ոստիկաններից, վերջացրած ֆինանսների նախարարության աշխատակիցներով և այլն:

Հայտնի է դարձել, որ Եվրամիությունը Հայաստանի իշխանություններին 24 մլն եվրոյի լրացուցիչ դրամաշնորհ կտրամադրի Covid-19-ի դեմ պայքարելու համար։ Այս դրամաշնորհը Covid-19-ի դեմ պայքարի եւ տնտեսական եւ ֆինանսական կայունության ամրապնդման համար 92 միլիոն եվրոյի աջակցության մի մասն է: Անցած ամիս տրամադրվել է 35.6 միլիոն եվրոյի աջակցություն։ Տարեսկզբից Հայաստանին արդեն տրամադրվել է Covid-19-ի դեմ պայքարի համար 60 մլն եվրոյի վարկ։ ԵՄ-ն ակնկալում է, որ փողերը կօգնեն կարեւոր տնտեսական բարեփոխումների իրականացմանը, մարդկանց աշխատատեղերով ապահովելուն եւ կօգնեն դիմանալ փոքր ձեռնարկություններին՝ ընդհանուր առմամբ նպաստելով երկրի տնտեսական աճին:

Առաջին հայացքից ԵՄ-ի համար բավականին տարօրինակ քաղաքականություն է՝ հաշվի առնելով այն, որ ԵՄ-ում շատ լավ գիտեն Հայաստանի իշխող շրջանակներում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին։ Երբ վարչապետ Փաշինյանը բացահայտորեն զբաղվում է ծխախոտի, զենքի, ալմաստների մաքսանենգությամբ՝ փայ ունենալով բոլոր կոռուպցիոն գործարքներում։ Ինչպես նաև այն, որ Հայաստանում գրեթե դադարել են որևէ կանխարգելիչ միջոցառումներ. հասարակական տրանսպորտը լեփ-լեցուն է, սոցիալական տարածությունը պահպանվում է բացառապես քաղաքացիների կողմից և ոչ միշտ, խանութներում, առևտրի կենտրոններում դիմակների կրմանը ոչ ոք չի հետևում և նրանց քչերն են հագնում, հասարակական տարածքների ախտահանում չի իրականացվում: Ընդ որում, պաշտոնական տվյալները գրանցում են հիվանդացության ցուցանիշների տարօրինակ նվազում։

Դե ինչ, Բրյուսելում նստած են “ապուշներ”, ովքեր ոչինչ չգիտեն ու չեն տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոնք ֆինանսավորում են Փաշինյանի կոռումպացված ռեժիմը։ Դե, իհարկե, ոչ: ԵՄ-ն քաջատեղյակ է այն ամենի մասին, ինչ կատարվում է Հայաստանում, գիտի եւ կոռուպցիայի բարձր մակարդակի, եւ կորոնավիրուսի դեմ կեղծ պայքարի մասին: Չնայած այս ամենին ՝ ԵՄ-ն ֆինանսավորում է ՀՀ կառավարության գործունեությունը: ԵՄ-ն իր շահերն ունի Հայաստանում։ ԵՄ-ին պետք է Հայաստանը որպես հետամնաց և կախյալ երկիր, որպեսզի հնարավոր լինի թալանել Հայաստանի բնական հարստությունները (պղինձ, ցինկ, ոսկի և այլն), ինչպես նաև հայ միգրանտների աշխատանքի օգտագործումը։ Այսպիսով, Արևմուտքը՝ ի դեմս Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Սորոսի հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ կազմակերպություններով, ֆինանսավորելով Փաշինյանի կառավարության գործունեությունը, նպատակաուղղված կերպով առաջացնում է կոռուպցիայի աճ, և Հայաստանը առաջընթացի ու զարգացման փոխարեն դեգրադացվում է ավելի ու ավելի շատ։

Այս իրավիճակում ամենակարեւորը պետք է հասկանալ, որ մեղավորը ոչ թե Արեւմուտքն է, որը զարգացնում է կոռուպցիան, այլ Հայաստանի կոռումպացված իշխող դասը, ի դեմս Փաշինյանի, որը սիրով է վերցնում այդ արեւմտյան վարկերը: Չի կարող Փաշինյանի փտած քաղաքական ռեժիմը, որը հենվում է Արևմուտքի կապիտալի վրա, կառուցել զարգացած Հայաստան։ Արևմուտքին պետք չէ հարուստ և տնտեսապես զարգացած Հայաստան։ Եթե Արևմուտքին պետք լիներ հարուստ և տնտեսական զարգացած Հայաստան, ապա այն վաղուց կաներ դա: Այնտեղ, որտեղ գործում է Արժույթի միջազգային հիմնադրամը, այնտեղ ավելանում են աղքատները, գործազուրկները, միգրանտները:

Բրյուսելում շատ լավ գիտեն, որ բարձր կոռուպցիայի շնորհիվ այդ բոլոր արևմտյան վարկերը հետ են վերադառնում Արևմուտք։ Օրինակ՝ բոլորին է հայտնի, որ Հայաստանի իշխող դասի ներկայացուցիչներն իրենց երեխաներին ուղարկում են Արևմուտք սովորելու, գնում են Արևմուտքում բուժվելու, հանգստանալու, անշարժ գույք գնելու, բանկերում հաշիվներ բացելու, հագուստ գնելու և այլն։ Օրինակ, Փաշինյանի դուստրը սովորել է Եվրոպական Միության երկրում, այսօր Փաշինյանի երեխաներն ապրում են Կանադայում: ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի ընտանիքը եւ տունը, գտնվում է Լոնդոնում, նախարար և պատգամավոր Մանե Թանդիլյանը մեկնում է Ավստրալիա բուժվելու, քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանի ընտանիքն ապրում է Դանիայում, անգամ երեխայի ծննդավայրը, Ռևազյանը նախընտրել է Դանիան, սփյուռքի հարցերով գլխավոր լիազոր Զարեհ Սինանյանի ընտանիքն ապրում է ԱՄՆ-ում, նա ԱՄՆ քաղաքացիություն ունի: Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյան կրտսերը, Փաշինյանի կնոջ հիմնադրամի շնորհիվ սովորում է Եվրոպայում, եւ այլն, եւ այլն…. Դե ինչ կարելի է ակնկալել նման մարդկանցից, միամտություն է ակնկալել, որ նման մարդիկ կարող են Հայաստանին ինչ-որ դրական բան անել: Արդեն պարզ է, թե ինչու Հայաստանում չկա նորմալ կրթական համակարգ, առողջապահություն, բիզնես միջավայր, սոցիալական ծրագրեր, քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ եւ այլն: Ինչո՞ւ այս ամենը կառուցել, եթե կարելի է օգտվել բարիքներից Արևմուտքում: Հայաստանի իշխող դասը մտածում է միայն իր շահերի մասին, նրանք ամբողջությամբ թքած ունեն հասարակ մարդկանց վրա:

Վերջերս ԱՄՆ-ում հայտնվել է փաստաթուղթ պետական բյուջեից 2020 թ. ծախսերի մասին: Առաջին տեղը զբաղեցնում է առողջապահության ծախսերը, որքան էլ տարօրինակ հնչի, բայց դա կապ չունի կորոնավիրուսի դեմ պայքարում: Օրինակ, 1 մլն 300 հազար դոլար է պահանջվել է հետազոտության, թե արդյոք հնարավոր է ուտել միջատներ, 36 մլն դոլար է պահանջվել է հետազոտության, թե արդյոք սթրեսից մազերը գորշ են դառնում, եւս 2 մլն դոլար պարզելու համար, թե արդյոք տաք վաննան կարող է նվազեցնել սթրեսը: ԱՄՆ-ի բյուջեից 1 մլն 200 հազար դոլար է պահանջվել հետազոտության համար, թե ինչպես մարդկանց ստիպել հեռուստացույց չդիտել: Ամերիկացի հարկատուների փողերով ռումինացի գործազուրկներին անգլերեն էին սովորեցնում, իսկ Մերձավոր Արևելքի երիտասարդներին փորձում էին արգելել նարգիլե ծխել՝ 3 մլն դոլարով։ 2020 թվականին ԱՄՆ-ի պարտքն աճել է մինչեւ 27 տրիլիոն դոլար, բյուջեից առյուծի բաժին է ընկնում Պենտագոնի ծախսերին, օրինակ ՝ 24 մլարդ դոլար են ծախսել “Բրեդլի” մարտական մեքենայի փոխարինման համար, իմիջիայլոց, փոխարինումը այդպես էլ մինչև հիմա չեն կառուցել:

Դա տեղի է ունենում ԱՄՆ-ում՝ աշխարհի ամենահարուստ կապիտալիստական երկրում: Իսկ Հայաստանում, կապիտալիստական աղքատ երկրներից մեկում, խայտառակ երևույթ է տեղի ունենում։ Փաշինյանը վարկեր է խնդրում Արեւմուտքից՝ բյուջեում անցքերը փակելու համար, դրանով իսկ մեծացնելով պետական պարտքը և երկիրը զրկելով ինքնիշխանությունից ու անկախությունից, ապագա սերունդներին պարտքային լուծի մեջ դնելով: Հայաստանի պետական բյուջեն, Փաշինյանը սեփական գրպանն է դարձրել: Փաշինյանը գնում է nissan x trail մակնիշի ավտոմեքենա դստեր համար, Փաշինյանի կինը ուղղաթիռ է օգտագործում՝ ընկերուհուն այցելելու համար Արթիկ սուրճ խմելու, պետական բյուջեից հրապարակվում են Փաշինյանի բանաստեղծությունների գովազդային վահանակներ եւ այլն:

Ահա սա է կապիտալիստական երկրի դեմքը, կարեւոր չէ՝ լինի դա հարուստ ԱՄՆ-ը, թե աղքատ Հայաստանը:

Leave a comment

Your email address will not be published.


*