Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ՝  մեր երկիրը  կանգնած է վճռորոշ  փոփոխությունների  շեմին։ Վերջին շրջանում զարգացող իրադարձությունները ցույց տվեցին, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ ելքը՝ դա վարչապետի հրաժարականն է։

   Մեր բազմաչարչար ժողովուրդը արժանի չէ այս կարգավիճակին, որի մեջ հայտնվել է, իսկ գործող իշխանությունների արկածախնդիր քայլերը էլ ավելի են սրում իրավիճակը՝  երկիրը տանելով  քաղաքացիական բախումների։

   Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մեկ անգամ ևս կոչով դիմում է իշխանություններին՝  մի վտանգեք մեր քաղաքացիների կյանքը, գեթ մեկ անգամ ցուցաբերեք պետական մտածելակերպ, մի վտանգեք մեր առանց այն էլ փխրուն պետականությունը, հրաժարական տվեք և անցնցում հեռացեք, քանզի դա է ստեղծված ծանր իրավիճակի միակ լուծումը։ Իսկ մեր քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքների, միշտ հիշեք, որ մեր երկրի մեջ, մեր դիմաց, չնայած բոլոր տարաձայնություններին կանգնած են միևնույն ազգի ներկայացուցիչները։

25․02․2021

ք ․ Երևան       ՀԿԿ Կենտկոմ

Leave a comment

Your email address will not be published.


*