Շնորհավոր մարտի 8

Սիրելի կանայք, ընկերներ՝

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Գարնանային արևի վառ շողերի պես, դուք լցնում եք աշխարհը գեղեցկությամբ, սիրով ու ջերմությամբ։

Մեր հավերժական խոնարհումը բոլոր այն կանանց ու մայրերին, ում զավակների ու հարազատների կյանքի գնով մեր երկիրը շարունակում է ապրել, մենք բոլորս պարտական ենք ձեզ։

Հարգելի կանայք՝ երկիրը հպարտանում է ոչ միայն պատերազմի տարիների այլև խաղաղ պայմանների ձեր հերոսական հաղթանակներով։ Ձեր անսպառ ներուժը, տաղանդը, ներդաշնակության ձգտումը, լավատեսությունն ու իմաստությունը հաջողության գրավական են։Թող ձեր կյանքը լցվի հարազատների ու ընկերների սիրով և ուշադրությամբ ոչ միայն այսօր, այլև ընդմիշտ։

Առողջություն, բարեկեցություն, սեր, անսպառ եռանդ և նոր հաղթանակներ ձեզ սիրելի կանայք։

Leave a comment

Your email address will not be published.


*