
Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը հաստատեց պատմությունը կեղծող հրեշավոր հակակոմունիստական օրինագիծը: Ավելի կոնկրետ, ըստ օրինագծի (HB 1553), Ֆլորիդայի դպրոցներում աշակերտներին ամեն տարի ուսուցանվելու է այն մասին, թե «ինչպես են մարդիկ տառապել և մահացել կոմունիստական վարչակարգերի օրոք»:
Ավելին, օրինագիծը պահանջում է, որ նահանգապետը ամեն տարի նոյեմբերի 7ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության օրը, հանդես գա հայտարարությամբ ի հիշատակ «Կոմունիզմի զոհերի»:
2022-2023 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների ԱՄՆ կառավարության դասերին ընդգրկված աշակերտներից պահանջվում է առնվազն 45 րոպե ստանալ ուղեղի հակակոմունիստական լվացում այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ՝ «Մաո Ցզեդունը Չինաստանում, Իոսիֆ Ստալինը և Սովետական համակարգը, Ֆիդել Կաստրոն և Կուբայի հեղափոխությունը, Վլադիմիր Լենինը և Ռուսական հեղափոխությունը, Վիետնամում ՝ Հո Շի Մինը և Վենեսուելայում՝ Նիկոլաս Մադուրոն »:
Հակակոմունիստական օրինագիծը, որը դիտավորյալ խեղաթյուրում է համաշխարհային պատմությունը, հովանավորվում է Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության անդամ Դեյվիդ Բորերոյի կողմից: Նացիստական պրոպագանդայի մինիստր Գեբելսը շատ հպարտ կլիներ ուղեղի լվացման այս հակակոմունիստական մեթոդով, որի նպատակն է ԱՄՆ ուսանողներին հրեշավոր ստերով ու ատելությամբ՝ հակակրանք սերմանել սոցիալիզմ-կոմունիզմի հանդեպ: Այս օրինագծի նախաձեռնողները շատ լավ գիտեն, թե ինչ են անում. Նրանք ցանկանում են սպիտակեցնել կապիտալիստական բարբարոսությունը, շահագործումը և իմպերիալիստական պատերազմները երիտասարդ սերնդի գիտակցության մեջ: Փաստորեն, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից 104 տարի անց Ֆլորիդայի և ամբողջ աշխարհի հակակոմունիստները դողում են Մարքսի, Լենինի և Ստալինի անունների առաջ:
Ֆլորիդայի և Միացյալ Նահանգների բոլոր առաջադեմ մարդիկ, ովքեր հավատում են ավելի լավ աշխարհին, առանց մարդու կողմից մարդու շահագործմանը, պետք է դատապարտեն այս խայտառակ օրինագիծը և պահանջեն անհապաղ չեղարկել այն:Հակակոմունիզմը չի անցնի:
Leave a comment