ՀԿԿ ողջույնը Կուբայի կոմկուսի 8րդ համագումարին

Ազատության կղզում՝ Կուբայում, մեկնարկել է Կուբայի Կոմունիստական կուսակցության VIII համագումարը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցության շնորհավորանքը ներկայացնում ենք ստորև՝

Կուբայի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեին,

Կուբայի Կոմունիստական կուսակցության VIII համագումարի պատգամավորներին

Թանկագին բարեկամներ, ընկերներ՝Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը իր ջերմ և եղբայրական ողջույնն է հղում բարեկամ Կուբայի Կոմունիստական կուսակցությանը և նրա ազատատենչ ժողովրդին՝ կապված կուսակցության VIII համագումարի հետ։Կուբայի Կոմունիստական կուսակցության հերթական համագումարը այս տարի համընկնում է Ազատության կղզու ճակատագրում վճռորոշ իրադարձության հետ՝ Պլայա-Հիրոնում տարած հաղթանակի 60ամյակի հետ, ինչպես հետագայում պետք է նշեր Կոմանդանտե Ֆիդելը, հենց այդ ճակատամարտում հաղթանակի շնորհիվ մեր երկիրը չգնաց դեպի հին ժամանակները և փրկվեց հեղափոխությունը։Կուբայի կոմունիստական կուսակցությունը, չնայած գիշատիչ ԱՄՆի հարձակումներին ու բլոկադային պատվով է տանում իրեն վստահված ազատության դրոշը՝ ծառայելով սեփական ժողովրդի շահերին։ Նաև հարկ ենք համարում նշել Կուբացի բժիշկների անձնազոհության մասին, որոնք համավարակի այս դժվար պայմաններում, չխնայելով իրենց կյանքը, պատրաստ են փրկել ուրիշներին, որում ևս անմասն չէ Կուբայի կոմկուսը։Եղբայրներ, ամբողջ սրտով ցանկանում ենք ձեզ հաջող ու արգասաբեր աշխատանք՝ հանուն ձեր երկրի, նրա ժողովրդի և ամբողջ աշխարհի։

Leave a comment

Your email address will not be published.


*