Հանդիպումներ ՌԴ Կոմկուսի պատվիրակության հետ

Աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ հարցերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաեվը։ Նրա գլխավորած պատվիրակությունը եղավ Լոռու, Շիրակի, Արարատի մարզերում, հանդիպումներ եղան Կիրովականի(Վանաձոր), Լենինականի(Գյումրի) քաղաքային կոմիտեներում, Էջմիածնի շրջանային կոմիտեում և Երևանում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, ինչպես նաև կուսակցության դերի բարձրացումը Հայաստանի ներքաղաքական կյանքում, երիտասարդների շրջանում տարվող աշխատանքների ակտիվացման, փոխօգնության և այլ հարցեր։

Leave a comment

Your email address will not be published.


*