Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը երրորդ ուժն է մարզերում

Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը (PCF) Ֆրանսիայի դեպարտամենտներում(վարչատարածքային մարզ Ֆրանսիայում) և մարզերում անցկացված ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից հետո կոչով դիմել է ժողովրդին. «Դեպարտամենտների և մարզերի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները աչքի ընկան ընտրողների պատմականորեն ցածր մասնակցությամբ. գրեթե 65% -ը չի քվեարկել: Այս ցուցանիշը հաստատում է պետական իշխանության ինստիտուտների ճգնաժամի խորությունը ՝ զրկելով նրանց լեգիտիմությունից », — ասվում է հաղորդագրությունում:

Մարզային ընտրություններն առաջին հերթին նշանավորվեցին Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցության լիակատար ձախողմամբ, որը չկարողացավ հաղթել երկրի ոչ մի մարզում: Գործող կառավարության աջ լիբերալ քաղաքականությունը կոշտ հակահարված ստացավ ֆրանսիացի ժողովրդի կողմից: «Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի ֆրանսիացի ժողովրդի պահանջներին և հրաժարվի իր հակասոցիալական բարեփոխումներից», — ասվում է ՖԿԿ(PCF) ուղերձում:

Կոմունիստները նշել են, որ երկրի վիճակի, խաթարված սոցիալական խաղաղության, , բնակչության շրջանում աշխատատեղերի զանգվածային կրճատումների, աղքատության և դժգոհության աճի, ապարդյունաբերականացման համար ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ֆրանսիական հանրապետության նախագահի և նրա կառավարության վրա, որի պատճառով երկրի տնտեսությունը գտնվում է ողորմելի վիճակում։«Տարածաշրջանային ընտրությունների արդյունքները նոր քաղաքական փուլ են բացում: Կոմունիստները մտադիր են վճռականորեն պայքարել աջակողմյան կուսակցությունների և գործադիր իշխանության փակուղային տնտեսական քաղաքականության դեմ և ընդդիմանալ կապիտալի հզորությանը » ասվում է ՖԿԿ կոմյունիկեյում:

Leave a comment

Your email address will not be published.


*