Համերաշխություն Գերմանական Կոմունիստական կուսակցությանը

Համերաշխություն Գերմանական կոմունիստական կուսակցությանը

   Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում գերմանական իշխանությունների գործելաոճի կապակցությամբ, որոնք փորձում են զրկել Գերմանական կոմունիստական կուսակցությանը իր կարգավիճակից, արգելելով նրան մասնակցել ընտրություններին։

   Մենք խստագույնս դատապարտում ենք նման հանցավոր գործելաոճը, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ բուրժուական իշխանությունները սպասարկում են բացառապես կապիտալիզմի, համաշխարհային իմպերիալիզմի շահերը, դրանով իսկ փորձ անում խեղդել հասարակ ժողովրդի շահերի ու իրավունքների համար պայքարող ուժերի ձայնը։

   Գերմանական Կոմունիստական կուսակցության գործունեությունն արգելել են ֆաշիստները (1933թ) և նեոֆաշիստները(1956թ), սակայն Լիբկնեխտի, Թելմանի, Լյուքսեմբուրգի և այլ մեծությունների հետնորդները կարողացել են հաղթահարել դժվարություններն ու կրկին վերցնել պայքարի դրոշը, մենք վստահ ենք, որ այս փորձությունը մեր ընկերները ևս պատվով կհաղթահարեն։

   Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում Գերմանական կոմունիստական կուսակցությանը։

   Թանկագին ընկերներ, եղբայրներ, դուք մենակ չեք ձեր դժվարին պայքարում, ձեզ հետ է ամբողջ առաջադեմ հասարակությունն ու բազմամիլիոնանոց կոմունիստական և բանվորական շարժումը։

Leave a comment

Your email address will not be published.


*