Հայաստանի և Սփյուռքի կազմակերպություններ և անհատներ հայտարարում են իրենց զորակցությունը Կուբայի հեղափոխությանը՝ ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների ագրեսիայի:

Զորակցության ուղերձ սոցիալիստական Կուբային
Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անվերապահ զորակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կուբայի հեղափոխությանը, Կուբայի ժողովրդին և Կուբայի Կոմունիստական կուսակցությանը։
Ամբողջ աշխարհի աչքի առաջ, իրեն ժողովրդավարության օրրան հռչակած, բայց միևնույն ժամանակ իմպերիալիստական, ու համաշխարհային տեռորիզմի գլխավոր հովանավոր ԱՄՆ-ն, իր միայն բառերով դեմոկրատ նախագահի գլխավորությամբ, կրկին թիրախավորել է Ազատության կղզին՝ Կուբան։
Փոխվում են ժամանակները, բայց չի փոխվում հանցագործ ԱՄՆի ձեռագիրը, ինչպես Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Ուկրաինայում․․․, իսկ հիմա արդեն Կուբայում։ ԱՄՆ հատուկ ծառայությունները համագործակցելով Կուբա-ամերիկյան մաֆիայի և Կուբայի ռեակցիոն ուժերի հետ, կազմակերպում են ցույցեր երկրում, ստեղծելով «սոցիալական ընդվզման» կեղծ պատկեր և վանկարկելով հակակոմունիստական կարգախոսներ, կոչ են անում տապալել կառավարությանը: Այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ ընդունած բանաձևի ֆոնին, որով ամբողջ աշխարհը պահանջում է ԱՄՆից դադարեցնել Կուբայի հանցավոր և անօրինական շրջափակումը, ինչն էլ հենց պատճառ է Ազատության կղզում դեղորայքի, բուժսարքավորումների, հումքի, էներգիայի և ֆինանսական միջոցների դեֆիցիտի։
Իմպերիալիստների կեղծավորությունն ու սադրանքները հնարավոր չէ թաքցնել: Այս ամենին լծվում են նրանց սպասարկող սատելիտ լրատվամիջոցներն ու իրենց կեղծ քարոզչությամբ փորձում են վարկաբեկել Կուբայի իշխանություններին։ Նման եղկելի, զազրելի ու անմարդկային գրոհը Կուբայի հանդեպ կատարվում է «առաջադեմ» պետությունների լուռ համաձայնությամբ, որոնց քաղաքացիների կյանքերը Covid-19 ի ճիրաններից փրկելու համար Կուբան գործուղում էր իր լավագույն բժիշկներին։
Մենք կրկին հայտնում ենք մեր անվերապահ և եղբայրական համերաշխությունն ու զորակցությունը Կուբային, նրա ժողովրդին, կառավարությանը և Կուբայի Կոմունիստական կուսակցությանը: Կուբայի 1959թ ի հեղափոխության մեծ նվաճումները, կուբայական ժողովրդի օրինակելի պայքարը սոցիալիզմի կառուցման և ամրապնդման համար, ոգեշնչում է հայ աշխատավորներին ամբողջ աշխարհում: Կուբան միայնակ չէ, և նրա պայքարը հանուն սոցիալիզմի կրկին կպսակվի հաղթանակով, որը կլինի նաև աշխարհի միլիոնավոր աշխատավորների հաղթանակը։
20 Հուլիս, 2021
Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն — Հայաստանի Կոմերիտական Միություն — Հայաստանի Սովետական Սպաների Միություն – Լիբանանի հայ Կոմունիստ Կուսակցություն — Լիբանանահայ Գրական Շրջանակ — Արգենտինահայ Մշակութային Միություն — Արգենտինահայ Մշակութային Միության Երիտասարդություն – Բուենոս Այրեսի «Հայ Ձայնը» ռադիոժամ — Բուենոս Այրեսի «Կիլիկիա» ռադիոժամ — Բուենոս Այրեսի «Նոր Սեւան» թերթ — Երջանիկ Ղազարյան, ՀՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար — Մհեր Օհանյան, ՀՀ Կոմունիստական Կուսակցության Երիտասարդական Միության քարտուղար — Ռոմեն Քոզմոյան, ՀԽՍՀ Սփյուռքահայության կապի կոմիտեի փոխնախագահ, Հայաստան — Աշոտ Աբգարյան, Հայաստան — Ելենա Պարոնյան, Ռուսաստան — Միքայել Բադալյան, Ռուսաստան — Գասպար Տէրտէրեան, Լիբանան — Համօ Մոսկոֆեան, Լիբանան — Ռաֆֆի Քէուշկերեան, Լիբանան – Հովհաննես Փալանճեան, Լիբանան — Լուսինե Կարապետեան, Իսպանիա — Վիգեն Ժողովուրդեան, Ֆրանսա — Հայկ Մկրտիչեան, Ֆրանսա — Կրեկորիո Հայրապետեան, Արգենտինա — Ատրիան Լոմլոմճեան, Արգենտինա — Ատրինե Կասբարեան, Արգենտինա — Գարլոս Ակաժա, Արգենտինա –Ալեխանտրո Պուտանո Սերվերեան, Արգենտինա — Ռոբերտ Տեր Հարությունյան,Արգենտինա – Էմիլիանո Լոմլոմճեան, Արգենտինա
Leave a comment