«Թուրքահայաստան»-ի մասին դեկրետ 1918թ. Հունվարի 11 (1917 թ. Դեկտեմբերի 29)

Ստորև ներկայացնում ենք պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի հարցազրույցը, որտեղ հանգամանորեն անդրադարձ է կատարվում <<Թուրքահայաստանի մասին>> դեկրետին և հայ ժողովրդի բաց թողնված հնարավորությանը։

«Թուրքահայաստան»-ի մասին դեկրետը հրապարակվել է  Պետրոգրադում՝ 1918թ. հունվարի 13-ին։ Դեկրետը կազմված է չորս կետից․

Հոդված Ա. «Թուրքահայաստան»-ից ռուսական զորքերի դուրս բերում և հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպում՝ «Թուրքահայաստան»-ի  բնակիչների անձնական և նյութական անվտանգությունն ապահովելու նպատակով :

Հոդված Բ. Հայ փախստականների, ինչպես նաև տարբեր երկրներում սփռված հայ գաղթականների` անխոչընդոտ վերադարձը «Թուրքահայաստան»:

Հոդված Գ. Պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից Թուրքիայի ներսում բռնի կերպով աքսորած հայերի` անխոչընդոտ վերադարձը «Թուրքահայաստան»:Կոմիսարների Խորհուրդը այս պայմանը կպնդի նաև  թուրք պատվիրակների հետ բանակցությունների ընթացքում:

Հոդված Դ. «Թուրքահայաստան»-ում ժամանակավոր կառավարության կազմակերպում՝ ժողովրդավարական հիմունքներով ընտրված Հայ ժողովրդի պատգամավորների խորհրդի ձևով։

Ստեփան Շահումյանը, նշանակվելով Կովկասի գործերով ժամանակավոր արտակարգ կոմիսար, ամենայն օժանդակություն կցուցաբերի «Թուրքահայաստան»-ի հայ բնակիչներին` Բ և Գ հոդվածների իրականացման համար, ինչպես նաև ձևավորելու համար Խառը հանձնաժողով` ռուսական զորքերի դուրսբերման օրը և միջոցները որոշելու նպատակով` համաձայն հոդված Ա-ի:

«Թուրքահայաստան»-ի  աշխարհագրական սահմանները կորոշվեն հայ ժողովրդի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների կողմից` հարևան վիճելի շրջանների մահմեդական և այլ բնակիչների և կոմիսար Շահումյանի հետ:

Leave a comment

Your email address will not be published.


*