Իտալիայի Դիմադրության հայ հերոսները

Հայ ժողովուրդն իր մեծ ավանդն է ներդրել աշխարհը ֆաշիզմի ճիրաններից փրկելու գործին, ինչպես Մեծ Հայրենական պատերազմում, այնպես էլ Եվրոպական շատ երկրների Դինադրության շարժումներում՝ մեր պարտիզանների մասնակցությամբ։ Սակայն ներկայիս պատմաբանները համառորեն լռում են, թե որն էր մարդկանց անձնազոհության պատճառը, ինչն էր նրանց ստիպում հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու զոհել սեփական կյանքը, հանուն օտար երկրի ազատագրման։ Իհարկե բերվում են հազար ու մի պատճառներ, հիմնավորումներ և այլն, բայց չի ասվում, որ այդ մարդիկ տվել են իրենց կյանքը հանուն գաղափարի, հանուն այն գաղափարի, որը նրանց տվել էր Կոմունիստական կուսակցությունը և որի դրոշի ներքո էլ կատարվել են բոլոր սխրագործությունները՝ փրկելով աշխարհը դարչնագույն ժանտախտից։

Մկրտիչ Դաշտոյան

Մկրտիչ Դաշտոյանն ու Գևորգ Քոլոզյանը, ծնվել են Նոր-Բայազետում(Գավառ), երկուսն էլ մասնակցել են Մեծ Հայրենական պատերազմին, որի ժամանակ գերևարվել են, այնուհետև փախուստի դիմելով անցել են իտալական պարտիզանների շարքերը։

   Մկրտիչ Դաշտոյանը գերևարվել է Կերչի համար մղվող մարտերում, վիրավորում ստացած, նրան տեղափոխել են Իտալիա՝ համակենտրոնացման ճամբար, որտեղից կարողացել է փախնել և միանալ «Մակարիո» 54րդ գարիբալդիական հարվածային բրիգադին, որը գործում էր Միլանի հյուսիսում։ 1944թ, Պոնտե դը Լեոնիի մերձակայքում մղվող մարտերի ժամանակ Դաշտոյանը զոհվում է՝ հավերժացնելով իր անունը Իտալիայի ազատագրման համար ընկած հերոսների շարքում։ 1965թ ին Դաշտոյանը հետմահու պարգևատրվում է  «Ռազմական սխրանքի համար» ոսկե մեդալով։

Գևորգ Քոլոզյան

Գևորգ Քոլոզյանը 1938 թվականին ավարտել է մանկավարժական ուսումնարանը և դպրոցում գերմաներեն դասավանդել։ 1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և մասնակցել Սովետա-ֆիննական պատերազմին, վիրավորվել է և մոտ կես տարի բուժվել Յարոսլավլի հոսպիտալում, որից հետո զորացրվել է և շարունակել դասավանդել հայրենի քաղաքի դպրոցում։ Հայրենական Մեծ Պատերազմի սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ։

Իտալիայի դեսպան Ֆեդերիկո Սենսին հանձնում է Գևորգ Քոլոզյանի մեդալը նրա եղբայրներին

Մոտ մեկ տարի գտնվել է Վրաստանում, ուր ըստ մեկ աղբյուրի մասնագիտացել է հետախուզական դպրոցում, ըստ մյուսի ռադիոդպրոցում։ 1942 թվականի գարնանից ծառայել է Ղրիմի ռազմաճակատի քաղբաժնում, ըստ այլ աղբյուրի ոչ մեկ անգամ նետվել է հակառակորդի թիկունք դիվերսիոն խմբերի հետ։

1942 թվականի մայիսի 8-ից 11-ը ընկնում է շրջապատման մեջ և գերվում։ 1942 թվականից համարվում է անհետ կորած։ Ըստ այլ վարկածի գերվել է 1943 թվականին սլովակյան պարտիզանների հետ կապ հաստատելու համար հակառակորդի թիկունք նետվելու ժամանակ։

Գերությունն անց է կացրել Իտալիայում, 1944 թվականին փախել է և միացել «Գուիդո Բոսկալիա» պարտիզանական բրիգադին։ 1944 թվականի հունիսի 25-ին պարտիզանների ջոկատը շրջապատվում է։ Շրջապատումից դուրս գալուց՝ ոտքից վիրավոր Քոլոզյանը սեփական մարմնով ծածկում է հակառակորդի հրակնատը, որը փակում էր նահանջի ճանապարհը։ Թաղված է Ջերֆալկոյում։

«Գատզետտա Ուֆիչիալե» պաշտոնաթերթը, իր 1957 թվականի հունիսի 19-ի համարում հրապարակեց Գևորգ Քոլոզյանին հետմահու «Մարտական քաջության համար» բրոնզե մեդալով պարգևատրելու մասին։ 1966 թվականի մարտի 4-ին պարզվեց հերոսի ինքնությունը, գտնվեցին նրա ազգականները և Իտալիայի դեսպանը ԽՍՀՄ-ում նրանց հանձնեց մեդալը։

Մհեր Օհանյան

Leave a comment

Your email address will not be published.


*