Հայսատանի Կոմունիստական կուսակցության շնորհավորական ուղերձը Չինաստանի Կոմկուսի 100 ամյակի կապակցությամբ





Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար

ընկեր Սի Ծինփինին

Մեծարգո ընկեր Սի Ծինփին՝

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը սրտանց և ջերմորեն շնորհավորում է Ձեզ և ամբողջ չին ժողովրդին, Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100 ամյա հոբելյանի կապակցությամբ։

Մարդկության պատմությունը ամենից առաջ սոցիալական շարժումների, ընդվզումների, բախումների ՝ դասակարգային հակամարտությունների և սոցիալական ազատագրության, հավասարության ու բարեկեցության համար դաժան պայքարի պատմություն է, որի բանալին սոցիալիստական, կոմունիստական գաղափարներն են ու նրանց հաղթանակը ։

Սոցիալիզմը գաղափարներն իրենց խոր արմատներն էին գցել Արևելքի քաղաքակրթության օրրան, բոլոր առումներով ու բոլոր չափանիշներով իրոք մեծ Չինաստանում, որի իմաստուն զավակները, ի դեմս «տասն հազար սերնդի ուսուցիչ» հռչակված Կոնֆուցիոսի, դեռևս երկուսուկես հազարամյակ առաջ երազում էին ներդաշնակ, բռնությունից ու շահագործումից զերծ հասարակարգի մասին։

Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխությունից հետո մարդկության նորագույն զարգացման ցնցում ու թռիչք հանդիսացավ  Չինական Մեծ հեղափոխությունը՝ մարքսիզմ-լենինիզմը հռչակելով գաղափարական հիմք։

Այսօր Հայաստանի կոմունիստների և ինչու չէ նաև միջազգային կոմունիստական շարժման բազմամիլիոնանոց անդամների գաղափարա-քաղաքական արժանապատվությունը լիովին բավարարված է այն զգացմամբ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, որպես սոցիալիզմի դրոշակակիր, կա, գոյություն ունի հզորագույն Չինաստանը, որի ներգործության հզոր լուսարձակներն են Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, կուսակցության առաջնորդներ Մաո Ցզեդունը, Դեն Սյաոպինը և ավելի քան 90 միլիոն կոմունիստները։

Մեծարգո ընկեր Սի Ծինփին՝

Մենք հիացած ենք Ձեր հաստատակամ գործունեությամբ, հակաիմպերիալիստական մաքառումներով ու աշխարհը բազմաբևեռ տեսնելու ջանքերով, սրբազան նվիրվածությամբ հարազատ ժողովրդին ու կոմունիստական գաղափարներին, կոմունիզմի համար պայքարին։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, կոմունիստական գաղափարների նկատմամբ խոր հավատով, կրկին ու կրկին շնորհավորում է համաշխարհային-պատմական մեծագույն իրադարձություններից մեկի՝ Չինական Մեծ հեղափոխության մարտկոցի՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100 ամյա տարեդարձը։

Մենք համոզված ենք, և սոցիալիստական Չինաստանն իր գործնական հաղթանակներով, պայծառ հետևողականությամբ մշտապես հաստատում է, որ 21րդ դարը ամբողջովին լինելու է սոցիալիստական, որ սոցիալիզմը հաղթանակելու է ամբողջ աշխարհում։

Կեցցե՜ մեծ Չինաստանը

Կեցցե՜ չին մեծ ժողովուրդը

Կեցցե՜ չինական հրաշքի դրոշակակիր Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը։

Leave a comment

Your email address will not be published.


*